Արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է ավելի քան 15 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

78

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հունվարի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 15.393.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 16 դեպքով հաշվարկվել է 15.343.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.169.920 ՀՀ դրամ: