Այսօր Կարեն Ջալավյանի ծննդյան 50 ամյակն է

172

Այսօր «Եղնիկներ» զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանի, ով ավելի հայտնի է Քյոխ մականվամբ, ծննդյան 50 ամյակն է:

Գնդապետը իր գրեթե ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը: Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, իսկ արցախյան երկրորդ պատերազմի օրերին արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

Ստորև ներկայացնում ենք լեգենդար հրամանատարի պարգևատրումները՝ ՀՀ և Արցախի Հանրապետության նախագահների կողմից.

2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիչանի շքանշանով:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին,  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի  կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ «Արցախի հերոս»։

Վերջին պատերազմին էլ նա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական հրամանատարը:

Այսօր էլ լեգենդար գնդապետի հրամանատարությամբ անառիկ են հայրենիքի սահմանները: