«Այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը». Մարությանի արձագանքը

200

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացնում է, որ այսօր քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը:

Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս  ասել է. «Այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

«Կառավարությանը,  կարծում եմ,  այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը՝ ընդդիմադիրին,  հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»,- գրել է Խաժակյանը: