Արևմտյան «պսևդոժողովրդավարությունն ու պսևդոլիբերալիզմը»

93

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ամերիկյան սոցիալական ցանցերում ռուսական պաշտոնական հաշիվները արգելափակելու ԱՄՆ որոշումը: Այս հայտարարությունը նա արել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթրում:

Պաշտոնատար անձանց կամ պաշտոնական էջերի, կամ էլ լրատվամիջոցների էջերի  արգելափակումներրը նա անվանել է զսպման փորձեր:

Նա նշել է, որ սա խորհրդանշում է արևմտյան մտածելակերպի «խորը ճգնաժամը», ինչպես նաև «պսևդոժողովրդավարությունն ու պսևդոլիբերալիզմը»:

Նախարարության խոսնակը հավելել է, որ Կապիտոլիումի փոթորիկը ԱՄՆ-ն գնահատեց որպես հարձակում ժողովրդավարության դեմ, իսկ Ռուսաստանում ապօրինի բողոքներն աջակցում է «խրախուսող կոչերով»: