ԱՄՆ–ը Հունաստանին 1200 միավոր զրահապատ մեքենա է նվիրել

81

ԱՄՆ-ը հաստատել է 1200 միավոր M1117 ASV Guardian-ի անվճար տրամադրումը Հունաստանին:

ԱՄՆ-ը Հունաստանին LoA (ընդունման մասին պատասխան նամակ) է ուղարկել 1200 M1117 Guardian անիվային զրահամեքենաների հանձնման համար: LoA-ն պատասխան է Հունաստանի կողմից ավելի վաղ ուղարկված «LoR for LoA»-ին, որն ԱՄՆ պետքարտուղարն ուղարկել է Հունաստանին:

Ամերիկյան զրահատեխնիկան արդեն սկսել է համալրել երկրի ազգային զինված ուժերը:

Չի բացառվում, որ այս քայլը պատասխանն է Թուրքիայի կողմից հունապատկան ջրերում ապօրինի աշխատանքների, Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման, որը (հիմնականում վերջինը) խարխլել է երկու ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները։