ԱՄՆ Գերագույն դատարանը փակել է Թրամփին առնչվող կոռուպցիայի գործերը

119

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոռուպցիայի վերաբերյալ հայցերը: Թրամփը մեղադրվում էր ԱՄՆ առաջնորդի պաշտոնավարման ընթացքում ապօրինի շահույթ ստանալու մեջ, քանի որ գումար էր աշխատում իր հաստատություններում օտարերկրյա պատվիրակությունների տեղակայումից:

Գերագույն դատարանը որոշել է, որ գործը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Թրամփն այլևս նախագահ չէ: Նյու Յորքի, Վաշինգտոնի և Վիրջինիայի դատարանները կդադարեն հայցերի քննությունը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: