ԱՄՆ Ազգային գվարդիան կմնա Վաշինգտոնում՝ նոր գրոհի սպառնալիքի պատճառով

85

ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները պետք է մնան Վաշինգտոնում, քանի որ Կապիտոլիումի վրա կրկին հարձակման սպառնալիք կա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի ընթացքում: Գործընթացը պետք է սկսվի փետրվարի 8-ին:

Ոստիկանությունն արդեն սկսել է նախապատրաստվել կոնգրեսական համալիրի վրա հնարավոր զինված հարձակմանը:

Իրավապահները կարծում են, որ Ազգային գվարդիան պետք է մնա մայրաքաղաքում և իրավապահ մարմինների աշխատակիցների հետ միասին պատրաստվի հնարավոր անկարգություններին, հայտնում է Associated Press-ը:

Ներկայումս Կապիտոլիումի տարածքում գտնվում են ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ հինգ հազար զինծառայողներ: