Ալիեւի հետ հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին, իր ձեւակերպմամբ, «տարածքների ազատագրման կապակցությամբ»

132

Մեկնարկել է Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը:

Առաջին կանգառը Բաքվում է: Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Քննարկման առանցքում ղարաբաղյան խնդիրն էր:

Ալիեւի հետ հանդիպմանը Զարիֆը շնորհավորել է Ադրբեջանին, իր ձեւակերպմամբ, «տարածքների ազատագրման կապակցությամբ»: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ սա կլինի տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղ ու նորմալ հարաբերությունների սկիզբը: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների վերականգման հարցում:

Իրանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Թուրքիա: