Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար

111

Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից ավելի մեքենա, հաղորդում է «Yerevan Today»-ը:Հիշեցնենք՝ սա վերջին մեկ ամսում թշնամու կողմից մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է՝ կապիտուլյացիոն ակտից հետո:

Միջադեպից տուժած անձանց, գույքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, եւ Yerevan.Today–ի հետ գիշերը կապի դուրս ելած վարորդներից մեկը պատմեց, որ սարսափած են եւ ամեն ինչ արել են, որպեսզի թշնամու սադրանքով չներքաշվեն կռվի մեջ:

Ասում է․ «Չափից ավել լարված էինք, օտարության մեջ թուրքը հարձակվում է մեր մեքենաների վրա, ջարդ ու փշուր է անում ամեն ինչ, ու դու չգիտես ինչ անել… Անգամ ինքնապաշտպանությունը կարող է մի ակնթարթում վերաճել լուրջ միջադեպի, ոչ մեկս չգիտենք, էդ պահին թուրքերը ինչով են զինված, ինչու են հրահրում..․ Վրաստանով բեռնափոխադրումը դառնում է խիստ վտանգավոր, մենք արդեն մահն աչքներիս ենք գնում-գալիս թուրքերի միջով։ Ո՞վ պիտի մտածի էս մասին, հեսա տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվելու:Իսկ մեր պաշտոնյաները, Երեւանում նստած, Փաշինյանի գլխավորությամբ խոսում են թշնամու հետ ընդհանուր կոմունիկացիաների մասին, ուզում է Ադրբեջանով Ռուսաստտան բեռներ փոխադրի… Ո՞նց, ո՞նց ես երաշխավորելու դու մեր անվտանգությունը, որ սկի Վրաստանի տարածքով չես կարողանում մեզ անփորձանք բեռնափոխադրում ապահովել»։

Վարորդներից մեկը խոստացավ Երեւան հասնելուն պես միջադեպի մասին պատմել հանգամանորեն, մինչ այդ իրենց հեռախոսներով նկարահանածն են ուղարկել: