Կարսի զորավարժությունների տեխնակական բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է

73

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարսի զորավարժությունների տեխնակակն բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է։ Ընդ որում, սա ոչ թե բլից կրիգի նմանվող է, այլ երկարաժամկետ ռազմական գործողությանը բնորոշ զորավարժություն է։ Չնայած այն բանին, որ զորավարժությունները համարվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, բայց այն ավելի շատ կարելի է համարել թուրք-նախիջևանյան , քանի որ միայն Նախիջևանում տեղակայաված կայազորն է մասնակցում։ Ադրբեջանում որքան էլ փորձեն ներկայացնել թուրք-ադրբեջանական, միևնույն է թուրքական մամուլն այն ներկայացնում է թուրք-նախիջևանյան։ Թուրքիան իր արևելյան սահմանին նման տեխնիկական բնութագրով զորավարժություն անցկացնելու պրակտիկա չի ունեցել։

Ճիշտ է նախկինում ևս անցկացվել են զորավարժություններ, բայց բացառապես եղել է հետևակի , կամ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ և Բաքվից ժամանաց ԶՈՒ-երի ներգրավվմամբ։Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն։