Ադրբեջանցիները 30 զինվորի մարմին են հանձնել հայկական կողմին

62

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց անհետ կորած զինծառայողի եղբայր, որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը:

«Այսօր գտնվե է 30 զոհի մարմին, վաղը կփորձենք իմանալ, թե դրանք ում մարմիններն են։ Ընդ որում դրանք տարբեր տեղերից չեն տրված, այլ ադրբեջանական կողմից հանձնված մարմիններ են, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ասել են եկեք իքս տեղից վերցրեք այսքան մարմին, տարեք։ Երեւի արդեն գործընթաց է սկսվել, որ իրենց մոտ պահված մարմիները տան մեզ, բայց թիվը ոչ մեկ չի իմանում»,- ասել է Արսեն Ղուկասյանը։