CNN. Կոնգրեսականը հրազենային զենքով փորձել է ներխուժել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ

75

Կոնգրեսականը հրազենային զենքով փորձել է ներխուժել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի անդամի մոտ հրազենային զենք է հայտնաբերվում:

Մետաղորոնիչ սարքը Մերիլենդ նահանգից կոնգրեսական Էնդի Հարիսի մոտ զենք է հայտնաբերել, որը նա թաքցրել է գրպանում:

Կապիտոլիումի ոստիկանության սպան, ով տեսել է հրացանը, հայտնել է այդ մասին իր ղեկավարությանը, եւ այժմ դեպարտամենտը քննում է յադ գործը:

Հրազենային զենքն արգելված է Կոնգրեսի կողմից օգտագործման համար, բացառությամբ Կոնգրեսի այն անդամների, որոնց 1967-ի ոստիկանության խորհրդի վճռով թույլատրվում է զենք կրել որոշակի բացառություններով՝ հայտնել է CNN-ի աղբյուրը:

Կոնգրեսի անդամները, աղբյուրի խոսքով, կարող են հրազենային զենք կրել Կոնգրեսի դահլիճներում եւ Կապիտոլիումի տարածքում վաշինգտոնյան եւ զինամթերքի կրման լիցենզիաների առկայության դեպքում: Սակայն ոչ մի հանգամանքում օրենսդիրներին չի թույլատրվում հրազենային զենք կրել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում:  

Newsa.m