Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են

74

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:

Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասել է, որ դիերն անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար:

 «Մատաղիս–Ֆիզուլի  հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,-ասաց նա:

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին: