Փետրվարի 8-ին դեմոկրատները կսկսեն Թրամփի իմպիչմենտը

92

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ դեմոկրատ Չակ Շումերը: Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ հոդվածները Սենատ կներկայացվեն հունվարի 25-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկու շաբաթվա ընթացքում գործընթացի կողմերը կկարողանան մշակել անհրաժեշտ նորմատիվ բազա իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար: