ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հորդորեց դադարեցնել միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին

107

ԱՄՆ-ն պետք է զբաղվի իր ներքին խնդիրներով և դադարեցնի այլ պետությունների ներքին գործերին խառնվելը: Այս մասին, որպես արձագանք Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մեկնաբանություններին, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Facebook-ի հաղորդագրության մեջ՝ կապված Ռուսաստանում շաբաթ օրը տեղի ունեցող անօրինական բողոքների հետ:

«Զբաղվեք ձեր սեփական խնդիրներով և դադարեցրեք այլ պետությունների ներքին գործերին խառնվելը», – գորւմ է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը դադարեցին խաղաղ բնույթ կրել իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք հետագայում կատարվածը որակեցին որպես «հարձակում ժողովրդավարության վրա»: