Պուտինը ցավակցություն է հայտնել Լարի Քինգի մահվան կապակցությամբ

102

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ամերիկացի լրագրող Լարի Քինգի մահվան կապակցությամբ, հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քինգը բազմիցս հարցազրույց է վերցրել Պուտինից: Նախագահը միշտ բարձր է գնահատել նրա բարձր արհեստավարժությունն ու լրագրողական անվիճելի հեղինակությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Քինգի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ նա կյանքից հեռացել է շաբաթ օրը՝ 87 տարեկան հասակում: