Պատվաստանյութերի մատակարարումը COVAX մեխանիզմով կարող է սկսվել փետրվարին

92

Միջազգային COVAX մեխանիզմի միջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը կարող է սկսվել փետրվարին: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

COVAX-ը համաձայնագիր է ստորագրել Pfizer ամերիկյան ընկերության և նրա գերմանացի գործընկեր BioNTech ընկերության հետ «իրենց COVID-19 պատվաստանյութի մինչև 40 միլիոն չափաբաժին» մատակարարելու մասին:

Բացի դրանից, ԱՀԿ-ն ակնկալում է, որ 2021 թվականի առաջին եռամսյակում բրիտա-շվեդական AstraZeneca ընկերությունից և Օքսֆորդի համալսարանից կստացվի շուրջ 150 միլիոն պատվաստանյութ: