Շիրխանյանի… ցուցակը. 7or.am

109

7or.am-ը գրում է.

Հայաստանը զավթած փաշինյանական «իշխանության» և դրանց կռապաշտների հիմնական դևիզներից մեկը, ինչպես հայտնի է՝ «նախկիններին վերադարձ չկա»-ն է: Բայց պետք է առնվազն զոմբիացման վերջնական ստադիայում գտնվող «պողոս ժեխունց» լինել՝ չտեսնելու համար, որ փաշինյանի հակահայ «իշխանությունը» «նախկինամերժության» պլակատների քողի տակ հենվում է նախկինաց նախկինների վրա:

Վաղարշակ Հարությունյան, Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան…

Մի րոպե, բայց ինչ ծանոթ անուններ են: Չէ, հարցն այն չէ, որ նիկոլի այս ստրուկների անուններն առաջին անգամ են հանդիպում: Ասվեց, չէ՞, որ նախկինից էլ նախկին են: Հարցն այն է, որ մեկ այլ տեղում այս նույն անուն-ազգանունները իրարահաջորդ շարված էին, մոտավորապես նույն հերթականությամբ:

Ախ, հա՜, դե իհարկե: Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը հերթով շարված էին նաև Վահան Շիրխանյանի ցուցակում: Այն ցուցակում, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հունանյանական ոճրախմբի ահաբեկչական հարձակումից հետո Վահան Շիրխանյանը ներկայացրել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե ահա այս կազմով կառավարություն պիտի ձևավորվի: Կարճ ասած, դա իշխանազավթման բացահայտ փորձ էր: Մի իրավիճակում, երբ հունանյանական հանցախմբի ահաբեկչական հարձակման հետևանքով ԱԺ նիստերի դահլիճում սպանվել էին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, իր տեղակալները, վարչապետ Վազգեն Սարգսյանը, այլ պետական գործիչներ, երբ ահաբեկիչները մոտ վեց տասնյակ պատգամավորների դեռ պատանդ էին պահում, երբ սպանված գործիչների մարմինները անգամ դեռ չէին պաղել, ահա այդ պայմաններում պետության ղեկավարին գրեթե վերջնագրային տարբերակով ինչ-որ դավադրական ցուցակ են պարզում, թե..

Եվ ահա, 21 տարի անց, բայց արդեն ցուցակագրելու, այդ խմբակը կամաց-կամաց հավաքվել է փաշինյանի հակահայ խառնախմբում:

Հա, Գագիկ Ջհանգիրյանի մասին: Մեկն էլ կար, կարծեմ Դավիթ Խաչատուրյան, հայտնի սորոսական, ՀՔԾ-ի պետի եղբայրը: Մի խոսքով, փաշինյանի կնոպկաները նրանց երկուսին էլ նշանակեցին ԲԴԽ անդամ:

Պարզից էլ պարզ է, որ փաշինյանը ԲԴԽ-ում ներդնում է «իր մարդուն»` ի դեմս Ջհանգիրյանի, որը թերևս խնդիր ունի զավթել կամ իր բուռը հավաքել անհնազանդ ԲԴԽ-ն ու կանոնավոր զեկուցել իր սրտի վարչապետին, թե ինչ անցուդարձ է այնտեղ: Իսկ այն մյուսն էլ, պարզ է, փաշինյանի հակահայ «իշխանության» փայատեր սորոսական շրջանակների քվոտայով է նշանակվել: Հասկանալի է, թե՝ ինչու: Մենք ասում ենք՝ սորոսական, հանգիստ կարող եք կարդալ որպես թուրքական կամ թշնամական, մի խոսքով՝ հակահայկական շահերի հետամուտ լինելու համար:

Բայց Գագիկ Ջհանգիրյանը թեթևակի զվարճացրեց, իհարկե, հանրությանը: Իր ճոխ ու նաև այդ հանգամանքով պայմանավորված՝ Իրաքի կողմից այդ երկրի դեսպանատան տեղակայման համար վարձակալված շքեղ առանձնատունը Գագիկ Ջհանգիրյանը բնորոշեց որպես… գոմ:

Այնքան զվարճալի բնորոշում էր, որ այդպես էլ ուզում ես ասել՝ գոմը, գոմատերը և նրան նշանակած գոմաղբը: Իսկ եթե շքեղ առանձնատունը մի քիչ էլ փոքր լիներ, ապա ոչ թե գոմ կլիներ, այլ՝ փոքր գոմ, այսինքն՝ գոմիկ կամ հավաբուն:

Հետաքրքիր է, իսկ Իրաքի դեսպանն ու դեսպանատան մյուս աշխատակիցները գոնե գիտե՞ն, որ իրենց ներկայացուցչությունը կամ աշխատավայրը գոմ է: Այլ իրավիճակ լիներ ու չլիներ այսօր նոյեմբերի 9-ը, կարելի էր անգամ թեթևակի միջազգային սկանդալ հրահրել:

Կատարվեց վերջապես փաշինյանի ու Ջհանգիրյանի երազանքը: փաշինյանը Ջհանգիրյանին ի վերջո «գործի տեղավորեց», Ջհանգիրյանն էլ դատավորներից իր մուռը հանելու հավելյալ շանս ստացավ:

Ինչպես տեսնում եք, Հայաստանի հակահայ «իշխանությունը» ինտենսիվորեն պատրաստվում է առաջիկայում սպասվող թուրքական ագրեսիային: