Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին. Գեղամ Նազարյան

116

Նիկոլը պետք է մեր Նյուրեմբերգյան դատավարությամբ Աննայի հետ միասին դատվի: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

«Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին։ Դու ես սպանել Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, այդ 5 կամ 7000 տղեքին դու ես սպանել, քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Դու պետք է խնդրես, որ քեզ, Աննային շուտ դատեն, թե չէ ժողովուրդը այս շոկից դուրս է գալու վաղ թե ուշ, այդ 7000-ի ծնողը, երբ տեսնի պետությունը իրենց երեխեքի մահվան համար պատասխանատուներին չի դատապարտելու, իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից։ Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն։ Բայց դրա համար մի պայման կա․ Նիկոլը պետք է մեր Նյուրեմբերգյան դատավարությամբ Աննայի հետ միասին դատվի»,- ասել է նա։