Մեքսիկացի ձեռներեցը գնել է 2 մլն չափաբաժին «Սպուտնիկ V»

74

Արևելյան Մեքսիկայի Վերակրուս նահանգի ձեռներեց Ալեխանդրո Կոսիոն ձեռք է բերել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը տարածաշրջանային իշխանություններին և մասնավոր ընկերություններին ավելի վաղ թույլ էր տվել ինքնուրույն ձեռք բերել կորոնավիրուսի պատվաստանյութեր: