Հունգարիան «Սպուտնիկ V» կստանա 1 միլիոն մարդու համար

53

Հունգարիան մեկ միլիոն քաղաքացու պատվաստման համար կստանա երկու միլիոն չափաբաժին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում:

«Մենք իսկապես արդեն ստացել ենք ռուսական կողմի ստորագրած պայմանագրի պատճենը: Այս համաձայնագրին համապատասխան, մենք կունենանք պատվաստանյութի խմբաքանակ, որն անհրաժեշտ է մեկ միլիոն քաղաքացու պատվաստման համար: Այսինքն, մենք խոսում ենք պոտենցիալ երկու միլիոն չափաբաժնի մասին՝ հաշվի առնելով այն, որ սա երկբաղադրիչ պատվաստանյութ է» – ասել է Հունգարիայի նախարարը:

Պատվաստանյութը Հունգարիային կմատակարարվի երեք փուլով: