Հայտնաբերվել են իրենց տունը չլքած հադրուցիների աճյունները

78

Հադրութը հանձնողը  պատասխան պէտք է տայ։

Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ 55-ամյա Սերժիկ Ավագյանի, 80-ամյա Յուրիկ Առուշանյանի և Դրախտիկ գյուղի բնակիչ 50-ամյա Մարինե Հայրապետյանի դիերը։

«Երեք դիերն էլ անճանաչելի են եղել։ Սերժիկ Ավագյանին ճանաչել են զինվորական հին համազգեստից, որը սովորաբար կրում էր, Յուրիկ Առուշանյանին`վերնահագուստից, իսկ Մարինե Հայրապետյանն առաջին կարգի հաշմադամ էր` սայլակից են հասկացել, որ նա է։ Սակայն ԴՆԹ փորձաքննություն էլ կիրականացվի»,–Sputnik Արմենիային ասել է Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։

Նրա խոսքով` վերոհիշյալ երեք անձինք էլ պնդել են, որ իրենց տունը լքել չեն պատրաստվում և ընտանիքի անդամների հորդորին չեն ենթարկվել։ Օրինակ` Սերժիկ Ավագյանի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել այդ օրերին, սակայն ինքը հրաժարվել է դուրս գալ տնից։ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը քրոջ հետ էր բնակվում, և նա նույնպես չի համաձայնել դուրս գալ գյուղից: