Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ Պարսից ծոցում անվտանգության և նավթի հարցում

63

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է․

 «Մենք խնդիրներ չենք տեսնում համագործակցելու ձեզ [Միացյալ Նահանգների] հետ նավթի խնդրի շուրջ, ինչպես և խնդիրներ չկան Պարսից ծոցի անվտանգության ապահովման հարցում», – մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:

Զարիֆը հավելել է, որ «Պարսից ծոցում օտարերկրյա ներկայությունը սպառնում է անվտանգությանը, և ԱՄՆ-ն պետք է լքի այն»:

Միաժամանակ նա նշել է, որ դա իր անձնական կարծիքն է, «որը նույնը չէ, ինչ պետության կարծիքը»: «Մենք պետք է որոշենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերջնական պատկերը», – ասել է դիվանագետը:

Ըստ Զարիֆի, «Իրանը չի համագործակցի Վաշինգտոնի հետ Իսրայելի խնդրի <…> և հեգեմոնիայի հարցի շուրջ»: «Մենք թույլ չենք տա, որ ամերիկացիները խառնվեն մեր ներքին գործերին», – հավելել է նա: