Թուրքիան կքանդի 240 շինություն Մարդինում

61

Թուրքիայի իշխանությունները մտադիր են քանդել Մարդինի առնվազն 240 շինություն, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան տեսնել քաղաքի պատմական կենտրոնի իսկական պատկերը:

Մարդինում սելջուկյան ժամանակաշրջանի, Արտուքիդների և Օսմանյան կայսրության շենքերը գոյակցում են քրիստոնեական տարբեր դավանանքների հնագույն եկեղեցիների, մզկիթների, հին տների և առանձնատների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը։

Տեղի իշխանությունների կարծիքով, 20-րդ դարում քաղաքում հայտնված ժամանակակից շենքերը չեն համապատասխանում արևելյան միջնադարյան քաղաքի տեսքին և այլանդակում են այն: