Երկրաշարժ Իսպանիայում

210

Այսօր 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսպանիայի Գրանադա նահանգում (Անդալուսիայի ինքնավար համայնք): Այս մասին ասվում է տարածաշրջանային իշխանությունների մամուլի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել ցերեկը Սանտա-Ֆեի տարածքում: Երկրաշարժի արդյունքում տուժել է մեկ բնակիչ, որի տանը ցնցումների պատճառով ծխնելույզը մասամբ փլուզվել է:

Բացի դրանից, նահանգում վնասվել են նաև այլ շինություններ: