«Ես այստեղ եկել եմ շատ, շատ կարևոր գործով. բանակցել հունգարացիների պատվաստանյութերի ձեռքբերման մասին»

169

Եվրոխորհրդարանի բանաձեւը, որն ընդունվել է հինգշաբթի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, չի ազդի Մոսկվայի և Բուդապեշտի համագործակցության վրա: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, որի մի հատված հրապարակվել է շաբաթ օրը հրատարակության կայքում:

«Այդ ամենը չի ազդի ինչպես Ռուսաստանի և Հունգարիայի երկկողմ համագործակցության, այնպես էլ Ռուսաստանի և ընդհանուր առմամբ Արևմտյան Եվրոպայի երկրների երկկողմ համագործակցության վրա», – ասել է Սիյարտոն՝ մեկնաբանելով Եվրոխորհրդարանի համապատասխան որոշումը:

Հունգարիայի արտգործնախարարը նաև ասել է, որ Նավալնիի կալանքի թեման Ռուսաստանի մայրաքաղաք կատարած իր այցի օրակարգում չէր:

 «Ես այստեղ եկել եմ շատ, շատ կարևոր գործով. բանակցել հունգարացիների պատվաստանյութերի ձեռքբերման մասին՝ կյանքեր փրկելու և տնտեսությանը օգնելու համար», ասել է Սիյարտոն: