Բիլ Գեյթսին ներարկվեց պատվաստանյութի առաջին չափաբաժինը

63

Համաձայն նրա թվիթերյան էջի գրառման, Կորոնավիրուսի պատվաստանյութի երկու չափաբաժիններից առաջինը ներարկվել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին:

«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես կարող եմ պատվաստվել COVID-19-ի դեմ: Այս շաբաթ ինձ տրվեց առաջին չափաբաժինը, և ես ինձ լավ եմ զգում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Գեյթսը նաև շնորհակալություն է հայտնել գիտնականներին, բժիշկներին և փորձարկումների մասնակիցներին, որոնք դա հնարավոր են դարձրել: