Բայդեն. ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը խորանում է

104

ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամը խորանում է, և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են վճռական և հրատապ միջոցառումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը: «Ճգնաժամը միայն խորանում է: Իրավիճակը չի բարելավվում, այն [ճգնաժամը] միայն խորանում է», – խոստովանել է նա:

«Երեկ մենք իմացանք, որ ևս 900,000 ամերիկացի դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար», – ասել է Բայդենը:

Ըստ նրա, պետությունն այս պայմաններում պետք է օգնի քաղաքացիներին ոչ միայն այն պատճառով, որ դա «բարոյական պարտականություն է», այլ նաև այն պատճառով, որ դա «հրատապ տնտեսական անհրաժեշտություն է»: