Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել «Թալիբան»-ի հետ խաղաղ համաձայնագիրը

114

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ստուգել 2020 թվականին Վաշինգտոնի և «Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:

Գործակալության համաձայն, Բայդենի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցում աֆղանական իշխանությունների ներկայացուցչին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի ծրագրերի մասին: