ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Պենտագոնը կունենա սևամորթ ղեկավար

104

Ուրբաթ ԱՄՆ Սենատը պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինին հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում: Օսթինը, որը կդառնա Պենտագոնը գլխավորող առաջին աֆրոամերիկացին, շուտով երդում կտա:

Այժմ նախագահ Ջո Բայդենը պետք է ստորագրի հրամանագիրը: Մինչ այդ Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարում է Դեյվիդ Նորքվիստը:

Լլոյդ Օսթինը 67 տարեկան է, ունի չորս աստղանի գեներալի կոչում: Նա ծառայել է Գերմանիայում և ԱՄՆ-ում` բազմաթիվ վայրերում, աշխատել է շտաբի պետերի միացյալ կոմիտեում, ղեկավարել է դիվիզիա և 2006 թ.-ին ստացել գեներալ-լեյտենանտի կոչում: 2010 թ.-ին Օսթինը դարձել է Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատար և պատասխանատու էր այդ երկրից զորքերի աստիճանական դուրս բերման համար: 2011-ի դեկտեմբերին նշանակվել է ցամաքային զորքերի շտաբի հրամանատարի տեղակալ, 2013-2016 թվականներին ղեկավարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: 2016-ին թոշակի անցնելուց հետո նա զբաղեցրել է զենքի խոշորագույն արտադրող Raytheon-ի տնօրենների խորհրդի պաշտոնը: