ԱՄՆ-ում բնակչության պատվաստումների վերաբերյալ փոփոխված առաջարկություններ

100

ԱՄՆ-ում բնակչության պատվաստումների վերաբերյալ առաջարկությունները փոխվել են առանց հայտարարության: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թույլ է տվել կիրառել պատվաստանյութեր տարբեր արտադրողների կողմից: Սակայն նախազգուշացվում է, որ արդյունքը դեռևս ուսումնասիրված չէ:

Կենտրոնը նշել է, որ երբ արվում է երկու ներարկում, «բացառիկ դեպքերում» կարելի է փոխել դրանցից մեկի ժամանակ կիրառվող պատրաստուկը, հաղորդում է New York Times-ը: Վարչությունը նաև խորհուրդ է տալիս, որ երկրորդ ներարկումը կատարվի առաջինից առավելագույնը վեց շաբաթ անց, եթե այն ավելի շուտ անելու հնարավորություն չկա:

Նոր առաջարկությունների հիմնական նպատակը բժիշկներին «բացառիկ պայմաններում» մանևրելու հնարավորություն տալն է։