Աղաջան Արշալույսի Ջանոյան

134

Ծնվել է 2002 թ֊ի հունվարի 31֊ին, Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է ` Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը։ Բարի, ընկերասեր, կյանքով լեցուն այս լուսավոր տղան` սիրում էր կյանքը, իրեն շրջապատող ամեն անկյուն լցնում էր սիրով ու լույսով։

2020թ հուլիսի 23֊ին Աղաջան Ջանոյանը զորակոչվել է բանակ, ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում։ Դեռ նոր էր ծանոթացել զիվորական պարտականություններին, երբ սկսվեց թշնամու կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը։ Այդ օրերին ամեն օր զանգում էր տուն և խոսում ծնողների հետ, հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է, շատ ուրախ ու համարձակ էր, երբեք չի վախեցել կատարել իրեն առաջ դրված թեկուզ ամենադժվար առաջադրանքը։ Երկու ամսվա նորակոչիկը` նույնիսկ առաջնագիծ էր գնացել…

Մի անգամ, հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, թե` «Շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց կգամ հետո կպատմեմ։ Մամ ջան, ինձ բոլորը «Док» են ասում, դեղերը ստանալու պատասխանատվությունն իմ վրա է»։

Հետմահու Աղաջանին շնորհվել է Արիության մեդալ:

Հավերժ փառք