Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել գերության մեջ գտնվող լիբանանահայ երկու քաղաքացիների դեմ, որոնք հայկական զինված ուժերի կողմից մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին

86

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Հակոբ Թերզիյանին և Հակոբ Հաջիրյանին մեղադրում են ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու և փոխադրելու, ահաբեկչության, կրոնական թշնամանքի և ծայրահեղականության հողի վրա օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծման, դրանց մեջ ներգրավման համար։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունն ուղարկվել է դատարան: