Օլիմպիադան անցկացնելու համար Ճապոնիան ձեռնարկում է COVID-19-ի դեմ բոլոր միջոցները

85

Ճապոնիայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր համապատասխան միջոցները՝ հակազդելու կորոնավիրուսի տարածմանը, որպեսզի այս ամռանը հնարավոր լինի անցկացնել Օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր բոլոր գործընկերները, ներառյալ Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի վարչակազմը, Միջազգային օլիմպիական կոմիտեն և Միջազգային պարալիմպիկ կոմիտեն, ամբողջովին կենտրոնացած են խաղերն այս ամառ անցկացնելու վրա», – ասել են կազմակերպչական կոմիտեից: