Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ

89

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ  առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:

«Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում: