Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի հարձակումը Համայի տարածքում

117

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Կենտրոնական Սիրիայի Համա քաղաքի մոտակայքում. հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:

«Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Համա քաղաքի մատույցներում», – նշում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով 4.00-ին Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքից: «Հրթիռների մեծ մասը խոցվել է»,- ասել է աղբյուրը:

Նշենք, որ Սիրիայում ՀՕՊ համակարգերը տրամադրվել են հիմնականում Ռուսաստանի կողմից։

Սիրիական այլ աղբյուրներ հայտնում են, որ իսրայելական հարձակման արդյունքում կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում. սիրիացի ընտանիքի 3 անդամ զոհվել է իսրայելական հրթիռներից։