«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դեպքեր է հայտնաբերել

71

«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դեպքեր է հայտնաբերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

««Ռոսսելխոզնադզոր»-ը ադրբեջանական լոլիկի ֆիտոսանիտար կարանտինային հսկողության անցկացման ժամանակ գրանցել է ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) հայտնաբերման 6 նոր դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը դիմում է ուղարկել լոլիկի ցեցով վարակված լոլիկների մատակարարման յուրաքանչյուր դեպքի հետաքննության անհապաղ կազմակերպման, Ադրբեջանից Ռուսաստան ենթակարանտինային արտադրանքի ուղարկման ժամանակ միջազգային եւ ռուսական ֆիտոսանիտար պահանջների խախտումները կանխելու հարցով միջոցների ձեռնարկման եւ լոլիկի նշված արտադրողներին ֆիտոսանիտար վկայականների տրամադրումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Մոտ ժամանակներս գերատեսչությունը բանակցություններ կվարի ադրբեջանական կողմի հետ:

Այժմ 33 ադրբեջանական ձեռնարկությունների թույլատրված է լոլիկ ներկրել Ռուսաստանի տարածք: Մատակարարվող արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է հետազոտության ռուսական գերատեսչության լաբորատորիաներում:  

News.am