«Պարզապես Մոսկվային պատասխանատվության կենթարկեն ոչ պատշաճ գործողությունների համար»

87

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզությանը հանձնարարել է լիարժեք վերլուծություն կատարել SolarWinds ընկերության վրա կիբեռհարձակման, 2020 թ. ընտրություններին Ռուսաստանի միջամտության, Ալեքսեյ Նավալնիի դեմ քիմիական զենքի կիրառման և ամերիկացի զինվորներին սպանելու համար ենթադրյալ պարգևատրման» վերաբերյալ: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը այն ոլորտներում, որոնք վերաբերում են Վաշինգտոնի շահերին, հավելել է Փսակին: Նրանք պարզապես «Մոսկվային պատասխանատվության կենթարկեն ոչ պատշաճ գործողությունների համար»: