Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար

111

«Նիկոլ Փաշինյանը մի բան է ասել Շուշիի մասին, հետո արդարացել, թե իբր իրեն սխալ են հասկացել։ Սակայն կարոր է մեկ այլ բան. Քչերը գիտեն, որ Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար, եթե ռեզերվներ կենտրոնացվեին Շուշիում։

Սակայն Շուշիում կենտրոնացվել էին հիմնականում անփորձ կամավորական ջոկատներ։ Ադրբեջանցիները, եթե նայեք, թե ինչ ճանապարհով են ներթափանցել քաղաք` կհասկանաք, որ այնտեղ մի բան այն չէր։ Ինչու՞ սա տեղի ունեցավ և ո՞վ է պատասխանատու։ Այս հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ինչից ասես որ չի խոսում».                                                                           

քաղաքագետ, Կասպյան համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեև