Նախագահության ավարտից հետո իր առաջին օրը Թրամփը նվիրեց գոլֆին

91

Պետության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը առաջին օրն անցկացրել է Ֆլորիդայի գոլֆի ակումբում, գրում է The Washington Examiner հրատարակությունը:

Նա գտնվել է իր Գոլֆի միջազգային ակումբում Ուեսթ Փալմ Բիչում: Թրամփը հայտնի գոլֆի սիրահար է: Նա ժամանակ է գտել այս զբաղմունքի համար նույնիսկ լինելով Միացյալ Նահանգների նախագահ: Թրամփն ինքը բազմիցս հայտարարել է, որ խաղում է բավականին բարձր մակարդակով: