Մերկելը կոչ է արել ազատել Նավալնիին

58

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ազատել Ալեքսեյ Նավալնիին, որին բերման էին ենթարկել Բեռլինից Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո, իսկ հաջորդ օրը նա ձերբակալվել է 30 օրով:

«Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նավալնիին, ինչպես և ԳԴՀ ամբողջ կառավարությունը․ մենք կարծում ենք, որ դա միանգամայն ճիշտ ու անհրաժեշտ կլինի», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին Մերկելին: