Հունաստանը 3 ամսով երկարաձգել է բանակում պարտադիր ծառայությունը

56

Հունաստանը 3 ամսով երկարաձգել է բանակում պարտադիր ծառայությունը՝ 9 ամսից դարձնելով 12 ամիս: Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայիոտոպուլոսը, հաղորդում է Kathimerini-ն:

Ակնկալվում է, որ Թուրքիայի հետ սահմանին կամ Էգեյան ծովի կղզիներում ծառայություն անցնողները կազատվեն նոր միջոցից: Անձինք, ովքեր ծառայում են ռազմածովային նավատորմում կամ ռազմաօդային ուժերում, նախկին պես պետք է 12-ամսյա ազգային ծառայություն անցնեն:

Հունաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է 19 տարեկանը լրացած աշխատունակ տղամարդկանց համար: