Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 183, մահվան՝ 11 նոր դեպք

51

Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 183 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 711-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3030 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 744 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3774-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 213 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 259, փաստացի բուժվողներինը՝ 7678 (մեկ օրում նվազել է 41-ով): Մեկ օրում արվել է 2042 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 632 646 թեստ: