Կառավարությունը տնտեսվարողներին դեռ չի վճարել նոյեմբեր ամսվա աջակցության գումարը, փոխարենը՝ տուգանում է նրանց․ տնտեսագետի կարծիքով՝ սա տնտեսական ճգնաժամի ապացույց է

62

Կառավարությունը դեռևս չի վճարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 23-րդ միջոցառման շրջանակում տնտեսվարողներին տրամադրվող նոյեմբեր ամսվա աջակցությունը։ Այս մասին ահազանգում է Tert.am–ի խմբագրություն դիմած տնտեսվարողը, որը չցանկացավ ներկայանալ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում (այդ թվում՝ հանրային սննդի ոլորտ) ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

«Արդեն փետրվարն է, սակայն չեն վճարել դեռևս նոյեմբեր ամսվա աջակցությունը, փոխարենը` ծանուցումներ են ուղարկել, որ սկսած մարտի 20-ից` հարկադիր գանձման է ենթակա նաև մինչև 1.5 մլն դրամի հարկային պարտքերը։ Պետությունը մեզ չի տրամադրում աջակցություն, որ մենք էլ վճարենք եկամտահարկերը, ուշացման հետևանքով մեզ վրա ավելանում են տուգանքներ»,–ասաց տնտեսվարողը։

Վերջինս նշում է՝ պետությունը հավաստիացնում է, որ աջակցելու է իրենց, իրենք էլ պահպանում են աշխատատեղերը, սակայն վճարումներն ուշանում են, արդյունքում՝ հայտնվում են անելանելի իրավիճակում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: