Խնդիրը ոչ թե գալիք պատերազմն է, այլ, ոնց հասկացա, նրա մեկնարկի ժամկետները

133

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ՖԲ էջից, –

Խնդիրը ոչ թե գալիք պատերազմն է, այլ, ոնց հասկացա, նրա մեկնարկի ժամկետները։

Իսկ մինչ դա, կամ միգուցե դրա ընթացքում, ով գիտի, ՀՀ-ում կարող է երկրորդ «հեղափոխություն» (հեղաշրջում, կամ իշխանության հանձնում իմաստներով) լինել։

Ընդ որում դա կարող է լինել ինչպես ներթիմայինի մասով, որի դեմ, գործող կոնկրետ անձը, քայլեր է ձեռնարկում, այնպես էլ  արևմտյան թեկնածու-2 պրոյեկտով։

Դե ռուսները, եթե անկեղծ, խորապես զզվել են էս ամենից, բայց որ համը հանենք, իրենցը կանեն։

Հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել հակառուսականության պետական քարոզը, անգամ գերիների չվերադարձը ռուսների վրա բարդելը ու մնացյալը …

Կարծում եմ թեժ է լինելու. թեժ է լինելու Ուկրաինայում, Հվ. Կովկասում, անգամ Վրաստանում, Միջին Ասիայում …

Մի բան էլ. հատկապես մեր տեղացի երիտ բոլշևիկ հեղափոխականների մասով, որ ի դեմս Նավալնու, Լենին են տեսնում, ով իբրև «վերադարձել» է Ռուսաստանում հեղափոխություն անի, էդ հեղափոխության 1917թ. նախադեպի պատմության մյուս դրվագնելին լա՞վ եք ծանոթ, հատկապես մեր մասով այ далбо … ՝ տգետներ։ Բա որ բյուջեում խնդիրներ լինեն, Թուրքիային, թե՞ Ադրբեջանին եք դիմելու, որ փող տան, թե պետության հողը գրավ եք դնելու … ասենք Սյունիքը, հը՞