Իսրայելում Լիբանանից ուղարկված ԱԹՍ է խոցվել

57

Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք. Գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։

«Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր և մտել էր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի ողջ ընթացքում հետևել է անօդաչու թռչող սարքին», – ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հավելել է, որ կշարունակի կանխել Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ: