Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի ավելի քան 20 ահաբեկիչ

105

Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ զինյալների դեմ, որի ընթացքում 24 մարդ է բերման ենթարկվել. հաղորդում է Anadolu-ն:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է խմբի տասը անդամ, որոնք մեղադրվում են օտարերկրյա քաղաքացու սպանության մեջ, որի ազգությունը չի նշվում: Ուրբաթ օրը նույնպես 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգում՝ ԻՊ-ում  ներգրավված լինելու կասկածանքով, այդ թվում՝ Սիրիայի 4 քաղաքացի և 10 իրաքցի: