Եթե այս իշխանությունը մնում է, ապա երկիրը շարունակում է գահավիժել տոտալ ան­դունդ՝ բոլոր առումներով, համալիր կո­լապսը շարունակվում է․ Միքայել Մելքումյան․ «Իրավունք»

169

«Տիգրան Ավինյանը խորհրդարանում հաստատեց, որ ԱԺ ընդդիմությանն առաջարկվել է հուշագիր ստորագրել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի և 6 ամսում տեղի կունենան արտահերթ ընտ­րություններ, բայց արի ու տես, որ «Լուսա­վոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաս­տանը» չեն հանաձայնել:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, թե երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իշխանություննե­րը վաղուց արդեն պետք է հրաժարական ներկայացրած և հեռացած լինեին.

«Եթե այս իշխանությունը մնում է, ապա երկիրը շարունակում է գահավիժել տոտալ ան­դունդ՝ բոլոր առումներով, համալիր կո­լապսը շարունակվում է: Իսկ սա նշանա­կում է, որ պետք է լինի հստակ գործողու­թյուն: Այդ փոփոխությունը մեր Սահմա­նադրությամբ լինում է այսպես՝ վարչապե­տը հրաժարական է տալիս, երկու շաբաթ­վա ընթացքում խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ, եթե չի ընտրում նոր վար­չապետ, ապա ինքնալուծարվում է, ինչը նշանակում է խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ: Մենք մտա­ծում ենք, որ այս պահին նոր ընտրություն­ները կարող են երկիրը տանել նոր չնա­խատեսված վատ վիճակի: Դրա համար ասում ենք, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և գնանք նոր ընտրու­թյունների: Վարչապետը չպետք է պայման դնի՝ հրաժարական տալու է, թող տա»»,- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: