Գերմանիան պատրաստ է ՌԴ-ի հետ համագործակցել պատվաստանյութի արտադրման հարցում

97

Գերմանիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութերի հարցում: Այս որոշումն ընդունվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի ընթացքում:

Գերմանիայի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել արտադրել պատվաստանյութը և օգտագործել այն ԵՄ երկրներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: