Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել. Mediaport

110

Mediaport-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը 2006թ.-ին իր որդու անունով քաղաքապետարանից կեղծ աճուրդով շուկայականից անհամեմատ ցածր գնով Կ. Ուլնեցի փողում (Մանումենտ) ձեռք է բերել մեծ հողատարածք, որի մի մասի վրա կառուցած առանձնատունը այժմ տալիս է վարձով ՀՀ-ում գործող դեսպանատներից մեկին:

Ջհանգիրյանի մասին մյուս ուշագրավ դրվագներին կանդրադառնանք առաջիկայում:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում Ջհանգիրյանը հերքել էր, որ Մոնումենտում առանձնատուն ունի և ասել, որի իր տունը գոմի նման՝ համեմատած հարևան դղյակների հետ։